Բարեկարգվել է Հայ բարերարների ճեմուղու տարածքը

Բարեկարգվել է Հայ բարերարների ճեմուղու տարածքը

PanARMENIAN.Net - Հայ մեծ բարերար Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան տարեդարձի առթիվ մարտի 23-ին ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները, նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ, այցելել են Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ հիմնված Հայ բարերարների ճեմուղի, ծաղիկներ դրել նրա կիսանդրու առջև, մաքրել և բարեկարգել ճամուղու տարածքը: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցնության բաժնից: Միջոցառմանը մասնակցեցին նաև Գալուստ Գյուլբենկյանի անվան Երևանի թիվ 190 դպրոցի սաները:

Բարերարների ճեմուղում տեղադրված են հայ մեծ բարերարներ Պողոս Նուբարի, Ալեքսանդր Մանթաշյանի, Ալեք Մանուկյանի, Գալուստ Գյուլբենկյանի, Միքայել Արամյանցի, Հովհաննես Լազարյանի հուշակոթողները:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---