Արթուր Ալեքսանյանը երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց Եվրոպաի չեմպիոն![]() PanARMENIAN.Net - Հունահռոմեական ոճի ըմբիշ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (96 կգ) երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայի առաջնությունում գրավեց առաջին հորիզոնականը: Թբիլիսիում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակչում Ալեքսանյանը հանդիպեց Վլադիսլավ Մետոդովին (Բուլղարիա): Հայ մարզիկը ուժեղ գտնվեց բոլոր մրցափուլերում և վստահ հաղթանակի հասավ: Առաջինում նա հաղթեց 3:0 հաշվով, նույն հաշիվը գրավեց նաև երկրորդում և Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն: Մինչ եզրափակիչ գոտեմարտը Ալեքսանյանը հաղթել էր շվեյցարացի, վրացի, թուրք և ադրբեջանցի ըմբիշներին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |