Այսօր ԵԱ ելույթ կունենան երեք հունահռոմեական ըմբիշներ![]() 24 մարտի 2013 - 10:23 AMT PanARMENIAN.Net - Այսօր Թբիլիսիում կկայանա Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի առաջնության վերջին օրը: Ելույթ կունենան 66, 74 և 84 կգ քաշային կարգի ըմբիշները: Սասուն Ղամբարյանը (66 կգ) 1/8 եզրափակչում կհանդիպի Տերրո Վալիմակիին (Ֆինլանդիա): Ռաֆիկ Մանուկյանի (74 կգ) մրցակիցը 1/16 եզրափակչում կլինի Յան Յերսգենը (Շվեդիա), իսկ Արթուր Շահինյանինը՝ Դամիան Յանիկովսկին (Լեհաստան): Հայ հունահռոմեականներից երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը, իսկ Վաչիկ Եղիազարյանը դարձավ բրոնզե մեդալակիր: Ավելի վաղ, Հայաստանի ազատ ոճի հավաքականից ԵԱ չեմպիոն է դարձել Դավիթ Սաֆարանը, իսկ Մուսա Մուրթազալիևը վաստակել է արծաթե մեդալ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |