Արթուր Աբրահամ. Հուսով եմ, որ Շտիգլիցն ինձ ռևանշի հնարավորություն կտա

Արթուր Աբրահամ. Հուսով եմ, որ Շտիգլիցն ինձ ռևանշի հնարավորություն կտա

PanARMENIAN.Net - Արթուր Աբրահամը մեկնաբանել է Ռոբերտ Շտիգլիցից կրած պարտությունը, որի արդյունքնում նա կորցրեց WBO վարկածով աշխարհի չեմպիոնական գոտին:

«Ես աչքի վնասվածք ստացա, որի արդյունքում աչքս ամբողջովին փակվեց: Մրցավարները կանգնեցրին մարտը: Ես դեմ չեմ Շտիգլիցի հետ ռևանշ-մենամարտ անցկացնել: Հուսով եմ, որ նա ինձ այդ հնարավորությունը կտա, չէ որ մեր հաշիվն առայժմ 1:1 է»,- ասել է Աբրահամը:

Մարտի 23-ին Շտիգլիցը հաղթել է Աբրահամին տեխնիկական նոկաուտով և հետ վերադարձրել չեմպիոնական գոտին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---