Ըմբշամարտի ԵԱ. Ռաֆիկ Մանուկյանն ու Արթուր Շահինյանը մեկնարկեցին հաղթանակներով![]() 24 մարտի 2013 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Այսօր Թբիլիսիում ընթանում են Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի առաջնության վերջին օրվա մենամարտերը: Ելույթ են ունենում 66, 74 և 84 կգ քաշային կարգի ըմբիշները: Ռաֆիկ Մանուկյանը (74 կգ) 1/16 եզրափակչում երկու մրցափուլերում առավելության հասավ Յան Յերսգենի (Շվեդիա) նկատմամբ: Հաջորդ փուլում նա կհանդիպի թուրք Սերեֆ Թուֆենկին: Հաղթանակով մեկնարկեց նաև Արթուր Շահինյանինը, որն ուժեղ գտնվեց Դամիան Յանիկովսկուց (Լեհաստան): 1/8 եզրափաչկում Շահինյանի մրցակիցը կլինի Պետեր Բեչսին (Հունգարիա): Այսօր մրցասպարեզ կելնի նաև Սասուն Ղամբարյանը (66 կգ) և 1/8 եզրափակչում կհանդիպի Տերրո Վալիմակիին (Ֆինլանդիա): Հայ հունահռոմեականներից երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը, իսկ Վաչիկ Եղիազարյանը դարձավ բրոնզե մեդալակիր: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |