«Հայազնը» չի մասնակցելու ավագանու ընտրությանը և չի սատարելու ցուցակներից որևէ մեկին![]() 24 մարտի 2013 - 16:16 AMT PanARMENIAN.Net - «Հայազն» կուսակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու ընտրությանը և չի սատարելու առաջադրված ցուցակներից որևէ մեկին: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայազն» կուսակցության վարչությունը: Հայտարարության մեջ ասված է. «Նախապես ինքներս էլ նպատակ ունեինք օգտագործել տեղական ընտրությունների ընձեռած հնարավորությունը` առաջին անգամ հանրությանը ներկայացնելու մեր ամբողջական գաղափարախոսությունը, քաղաքական դիրքորոշումներն ու մարտավարությունը, ինչպես նաև ազգային հեղափոխության տեսլականը և արձանագրել դրանց նկատմամբ ընտրողների նախնական վերաբերմունքը: Սակայն հրաժարվեցինք այդ ծրագրից, քանի որ նախագահական ընտրությունից հետո հանրային ուշադրությունը ամբողջությամբ բևեռվել էր Րաֆֆի Հովհաննիսյանի անձի շուրջ տեղի ունեցող գործընթացին, ինչպես նաև մայրաքաղաքը ՀՀԿ-ից խլելու հարմար առիթին: Ցավոք, Րաֆֆու թեկնածության շուրջ համախմբված ընտրազանգվածն արդեն բաժան-բաժան է արված: Իսկ դրա բզկտմանը մասնակցած կուսակցություններն ավելի շատ պայքարելու են միմյանց դեմ, այլ ոչ թե իշխող վարչախմբի: Ուստի, «Հայազնն» այլևս որևէ պատճառ չունի աջակցելու ավագանու ընտրությանը մասնակցող կուսակցություններին: Ստեղծված իրավիճակն էլ ավելի է խորացնում Հայաստանի քաղաքական ճգնաժամը, որը հաղթահարելու միակ ճանապարհը մենք համարում ենք Ազգային հեղափոխությունը, որի նպատակների, գաղափարաբանության, մարտավարության և կազմակերպական կառույցի մասին մեր ծրագրային առաջարկությունը հանրությանը կներկայացնենք ավելի ուշ` հետընտրական կրքերի հանդարտեցումից հետո»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |