Արթուր Շահինյանը կպայքարի ԵԱ բրոնզե մեդալի համար![]() 24 մարտի 2013 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Շահինյանը (84 կգ) Թբիլիսիում ընթացող Եվրոպայի առաջնությունում չկարողացավ դուրս գալ եզրափակիչ: Կիսաեզրափակչում նա երկու մրցափուլերում պարտվել է Վլադիմեր Գեգեշիձեից (Վրաստան): Հայ հունահռոմեական ըմբիշը կպայքարի բրոնզե մեդալի համար: Քառորդ եզրափակչում նրա մրցակիցը ֆին Վելի Հալքլանն էր, որին հայ ըմբիշը հաղթեց: Մինչ այդ, Շահինյանն առավելության էր հասել Դամիան Յանիկովսկու (Լեհաստան) և Պետեր Բեչսիի (Հունգարիա) նկատմամբ: Հայ հունահռոմեականներից երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը, իսկ Վաչիկ Եղիազարյանը դարձավ բրոնզե մեդալակիր: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |