Հայաստանը կմիանա Հյուսիս-Հարավ միջանցքին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 20-21-ը Նյու Դելիում կայացել է Հյուսիս-Հարավ միջանցքի համակարգող խորհրդի երրորդ նստաշրջանը, որին մասնակցել են 14 երկրների պատվիրակություններ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Համակարգող խորհրդի աշխատանքներին Հայաստանը ներակայացրել են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը եւ Հնդկաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը: Հոկտեմբերի 20-ի լիագումար նիստին ելույթ են ունեցել Հյսւսիս-Հարավ միջանցքի համաձայնագրի հիմնադիր պետությունների (Ռուսաստան, Իրան, Հնդկաստան), նաեւ Հայաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Թուրքիայի պատվիրակությունների ղեկավարները: Ելույթում Հրանտ Բեգլարյանը նշել է միջանցքի կարեւորությունը եւ ընդգծել, որ Հայաստանը դեռ 2001 թ. պաշտոնապես հայտարարել էր Հյուսիս-Հարավ միջանցքի համաձայնագրին միանալու իր մտադրության մասին: Ներկայումս ՀՀ կառավարությունը ստացել է հիմնադիր պետությունների համաձայնությունը համաձայնագրին միանալու առնչությամբ: Ներպետական օրենսդրական ընթացակարգերն ավարտելուց հետո ՀՀ կառավարությունը պաշտոնական խողովակներով համապատասխան իրավական փաստաթղթերը կփոխանցի համաձայնագրի դեպոզիտար երկրին` Իրան: Եզրափակիչ նիստին ընդունվել են փորձագետների խմբի մշակած առաջարկությունները: Որոշվել է համակարգող խորհրդի հաջորդ նստաշրջանը գումարել 2006թ. երկրորդ կեսին Ղազախստանում:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---