Ֆիդել Կաստրոն սատարել է Բոլիվիային Չիլիի հետ տարածքային վեճում

Ֆիդել Կաստրոն սատարել է Բոլիվիային Չիլիի հետ տարածքային վեճում

PanARMENIAN.Net - Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն սատարել է Բոլիվիային Չիլիի հետ տարածքային վեճում, որը զրկել է նրան ելքից դեպի օվկիանոս: Բոլիվիայի ղեկավար Մոլալեսին ուղղված ուղերձում ասվում է. «Նմանատիպ մշակույթով երկրների միջև պատերազմը կործանարար կլիներ երկու ժողովրդների համար: Քո հիասքանչ երկիրը դեռ պետք է պայքարի միջազգային կառույցներում դեպի ծով ելքի համար»,-ասել է Կաստրոն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

1879-1883թթ. Խաղաղօվկիանոսյան պատերազմի արդյունքում Չիլին պարտություն հասցրեց Պերուին ու Բոլիվիային: Բոլիվիան զրկվեց Ատակամա անապատից ու առափնյա գծից և պահանջում է վերանայել 1904թ. խաղաղության մասին պայմանագիրը՝ որպես միջնորդ կոչ անելով ներգրավել միջազգային կառույցներին: Սակայն Չիլին համաձայն չէ, քանի որ հակառակ դեպքում երկու մասի կկիսվի: Բոլիվիան ու Չիլին չունեն դիվանագիտական հարաբերություններ 1978թ. ի վեր:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---