Լևոն Արոնյան. Ես գիտեմ, որ ինձ սատարում են հայրենիքում, հաճելի է զգալ, որ քո խաղը պետք է

Լևոն Արոնյան. Ես գիտեմ, որ ինձ սատարում են հայրենիքում, հաճելի է զգալ, որ քո խաղը պետք է

PanARMENIAN.Net - Հավակնորդների մրցաշարի 8-րդ տուրում Մագնուս Կարլսենի հետ ոչ ոքիից հետո Լևոն Արոնյանը խոստովանել է, որ զգում է հայրենիքի աջակցությունը: «Ես գիտեմ, որ ինձ սատարում են տանը: Ինձ նամակներ են գրում, կարճ հաղորդագրություններ, երբ ժամանակ է լինում, ես պատասխանում եմ: Շատ հաճելի է զգալ, որ քո խաղը հարկավոր է»,-Արոնյանի խոսքն է մեջբերում candidates2013.com-ը:

Մագնուս Կարլսենը նշել է, որ Արոնյանի հետ խաղում աշխատում էր գործել հուսալի և հաստատուն: «Ես հասկանում էի, որ այս պարտիան կարևոր է մրցաշարային տեսակետից և ցանկանում էի վստահ գործել: Մենք երկուսս էլ ընթանում էինք ծանոթ տարբերակով, մինչև որ Լևոնը չզարմացրեց ինձ 15...c6 քայլով: Հավանաբար, դա վերջնականապես հավասարեցրեց խաղը: Ակնհայտին դեմ ես չգնացի: Ոչ ոքի ստացվեց, սակայն այնքան էլ չտխրեցի, որ կորցրեցի սպիտակ գույնը»:

Շախմատիստները հավաքել են 5,5 միավոր և մրցաշարային աղյուսակում կիսում են 1-2 տեղերը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---