Երևանի վթարային էլեկտրասյուները փոխվում են. 2900-ից առայժմ ՝ 32-ը![]() 25 մարտի 2013 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Երևանի վթարային էլեկտրասյուները փոխվում են: Փոփոխման կամ վերականգնման ենթակա էլեկտրասյուները 2900-ն են:Այսօր քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում, ըստ առաջնահերթության, փոխվել է 32 էլեկտրաասյուն: 2013-ին նախատեսված ծրագրերով վթարավտանգ էլեկտրասյուների վերականգնման և փոփոխման աշխատանքները շարունակվելու են: Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ ամենօրյա հսկողություն է իրականացվում ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման և դրանց հետևանքների վերացման, ինչպես նաև շինհրապարակների հարակից տարածքների մշտական մաքրության և պատշաճ տեսքի ապահովման ուղղությամբ: Երևանի քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող թեժ գծերի աշխատանքների վերաբերյալ` վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ համապատասխանաբար ստացված 180 և 96 հեռախոսազանգերով բարձրացված հարցերի մեծ մասին տրվել են դրական պատասխաններ, մի մասն էլ ընթացքի մեջ է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |