Տեղի են ունեցել ՀՀ և ԼՂՀ ԱԳՆ ներկայացուցիչների խորհրդակցությունները

Տեղի են ունեցել ՀՀ և ԼՂՀ  ԱԳՆ ներկայացուցիչների խորհրդակցությունները

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը մարտի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գերատեսչության պատվիրակությանը՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանի գլխավորությամբ:

Տեղի են ունեցել երկու հանրապետությունների ԱԳՆ ներկայացուցիչների խորհրդակցություններ՝ միջգերատեսչական համագործակցության տարբեր ասպեկտների, մասնավորապես, հյուպատոսական ծառայության հարցերի վերաբերյալ: Հանդիպման մասնակիցները նշել են նման խորհրդակցությունների օգտակարությունն ու գործնական նշանակությունը, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---