Գյուղնախարարություն. Այս գիշեր ևս ցրտահարման վտանգ կա![]() 25 մարտի 2013 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության ցածրադիր գոտում ծիրանենիների զանգվածային ծաղկումը համընկել է գարնանային ցրտահարությունների հետ: Երեկ ողջ օրը , հաշվի առնելով հնարավոր վտանգը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության համապատասխան ծառայություններն ու մասնագետները` նախարար Սերգո Կարապետյանի և փոխնախարարների գլխավորությամբ, եղել են Արարատի և Արմավիրի մարզերում, խորհրդատվական հանդիպումներ ունեցել համայնքների ղեկավարների և այգետերերի հետ: Հնարավոր կորուստները նվազագույնի հասցնելու նպատակով` խորհուրդ է տրվել այգիների հարակից հատվածներում, քամու ուղղությամբ, օգտագործելով բուսական կիսաչոր մնացորդները, ստեղծել կայուն ծխածածկույթ: Հատկապես մեծ է ցրտահարության վտանգն առավոտյան ժամը չորսից յոթն ընկած ժամանակահատվածում, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ: Նախնական տվյալներով, վտանգի գոտում հայտնված տարածքների մեծ մասում , հաշվի առնելով , մասնագետների հորդորները, ողջ գիշեր իրականացվել են համապատասխան աշխատանքներ: Մասնագետների կարծիքով, կայուն ծխածակույթի ապահովումը ճիշտ և ժամանակին իրականացումը մեծապես կրճատում է կորուստների հավանականությունը: Ըստ օթերևութաբանների, այս գիշեր ևս ցրտահարման վտանգ կա:Ուստի խնդրում ենք այգետերերին ուշադրությամբ հետևել գիշերային ջերմաստիճանների տատանումներին և անհրաժեշտության դեպքում այգիներում շարունակել կայուն ծխածածկույթի ստեղծումը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հանձնարարությամբ այսօր ևս մասնագետների խմբերը` ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարների գլխավորությամբ գտնվում են գիշերվա ընթացքում առավել ցածր ջերմաստիճաններ գրանցած համայնքներում, ուր դիտարկումների արդյունքում համապատասխան խորհուրդներ ու ցուցումներ են տալիս այգետերերին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |