Երևանում տեղի է ունեցել «Քաղաքային ջրի համապարփակ կառավարում» թեմայով ազգային գիտաժողովը![]() 25 մարտի 2013 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Մարտի 25-ին, ժամը` 10:30-ին «Երևան պլազա» բիզնես-կենտրոնի կոնֆերանս դահլիճում մեկնարկեց «Լինե′նք հոգատար Հայաստան-ջրի համաշխարհային օր 2013» սոցիալական - բնապահպանական նախագծի շրջանակներում իրականացվող «Քաղաքային ջրի համապարփակ կառավարում» թեմայով ազգային գիտաժողովը: Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ «SPRING» PR ընկերության միջազգային նախագծերի տնօրեն Տաթևիկ Սիմոնյանը` ներկայացնելով գիտաժողովի նպատակներն ու օրակարգը: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ տարածքային կառավարման ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի փորձագետ Մուշեղ Կարապետյանը: Գիտաժողովին հրավիրվածների թվում էին ՀՀ պետական կառույցների, միջազգային գործակալությունների, հասարակական կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ: Գիտաժողովի ընթացքում տեղի ունեցավ նաև Քաղաքային ջրերի կառավարմանն առնչվող ԳՋՀ ՏԽ-ի կողմից մշակված գրքերի շնորհանդեսը: «Քաղաքային ջրի համապարփակ կառավարում» թեմայով ազգային գիտաժողովի նպատակն էր բացահայտել Հայաստանում ջրի և սանիտարիայի ենթակառուցվածքների ու ծառայությունների հասանելիության ապահովման, անձրևաջրերի, կեղտաջրերի, հեղեղաջրերի կառավարման և մակերևութային ջրերի աղտոտման, ջրից առաջացող հիվանդությունների և համաճարակների վերահսկման, ջրից կախված վտանգների` ներառյալ հեղեղների, երաշտների ու սողանքների նվազեցման հիմնախնդիրները և ուղիներ նախանշել երկրում ՔՋՀԿ համակարգի սկզբունքների ներդրման համար: «SPRING» PR-ընկերությունը և «Ազգային ջրային համագործակցություն» գիտական, էկոլոգիական ՀԿ-ն ընդունելով ՄԱԿ-ի նախաձեռնության կարևորությունը, «ԼԻՆԵ′ՆՔ ՀՈԳԱՏԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ» նախագծի շրջանակներում համատեղ նախաձեռնել են մի շարք միջոցառումներ ուղղված Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսների օգտագործման հետ կապված առկա հիմնախնդիրների վերհանմանը և հասարակական հնչեղության ապահովմանը: Իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության շրջանակներում նախագծին միացել է նաև «Կոկա-Կոլա հելենիք բոթլինգ քամփանի Արմենիա» ընկերությունը: 2013 թվականը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հայտարարվել է Ջրային համագործակցության միջազգային տարի և 2013 թվականին «Ջրի համաշխարհային օրվան» նվիրված միջոցառումներն ամբողջ աշխարհում կանցնեն «Ջրային համագործակցության միջազգային տարի» (“International Year of Water Cooperation”) կարգախոսի համատեքստում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |