Լևոն Ջուլֆալակյանը գոհ է Եվրոպայի առաջնությունում ցույց տված արդյունքից

Լևոն Ջուլֆալակյանը գոհ է Եվրոպայի առաջնությունում ցույց տված արդյունքից

PanARMENIAN.Net - Հայաստանի հունահռոմեական հավաքականի գլխավոր մարզիչ Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը PanARMENIAN.Net ի թղթակցին խոստոնավեց, որ գոհ է իր թիմի Եվրոպայի առաջնությունում ցույց տված արդյունքից:

«Բոլորս էլ Արթուր Ալեքսանյանից ոսկե մեդալ էինք ակնկալում, և նա արդարացրեց մեր սպասելիքները` երկրորդ տարին անընդմեջ դառնալով Եվրոպայի չեմպիոն: Շատ ուրախացել եմ ծանրքաշային Վաչիկ Եղիազարյանի բրոնզե մեդալի համար: Գիտենք, որ մենք այս քաշում չունենք շատ թվով մարզիկներ ու ընտրությունը քիչ է: Սակայն Վաչիկը լավ գոտեմարտեր վարեց ու գոհ եմ նրանից»,- ասաց Ջուլֆալակյանը:

Մարզիչը կարծում է, որ մյուս բրոնզե մեդալակիրը` Արթուր Շահինյանը, կարող էր պայքարել եզրափակչում, սակայն կիսաեզրափակչում նա սխալ է թույլ տվել, ինչի արդյունքնում գրավել է երրորդ տեղը:

«Ընդհանուր թիմից ես գոհ եմ: Մյուս տղաներն էլ վատ գոտեմարտեր չեն անցկացրել, եթե հաշվի առնենք, որ շատերն առաջին անգամ էին մասնակցում Եվրոպայի առաջնությանը: Սակայն աշխատելու տեղեր դեռ շատ կան, ինչն էլ մենք կանենք մինչև աշխարհի առաջնության մեկնարկը»,- ընդգծեց Ջուլֆալակյանը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---