Վլադիմիր Լեպեխին. Ռուսաստանն ու Թուրքիան կարող են կազմել թուրք-սլավոնական համագործակցության հիմքը![]() 25 մարտի 2013 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանն ու Թուրքիան պետք է լրջորեն շտկեն իրենց արտաքին քաղաքականությունն ու աշխարհաքաղաքական ռազմավարությունը: Այդ մասին հայտարարել է ԵվրԱսԷՍ-ի ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը: «Մասնավորապես, երկու կողմերին հարկավոր է գիտակցել սեփական հետբյուզանդական շահերը, որոնք կարող են կազմել թուրք-սլավոնական համագործակցության հիմքը գլոբալ սպառնալիքիների պայմաններում: Այդ երկու երկրների երկխոսությանը կարող է նպաստել եվրասիական երկխոսության նոր ձևաչափերի կազմակերպումը: Օրինակ, «2+2» Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի ու Ղազախստանի անդամակցությամբ»,-ասել է Լեպեխինը: «Եվրասիականությունը հիմնված է թուրք-սլավոնական միասնության վրա: Դա չի նշանակում, որ Թուրքիան այսօր պետք է միանա հետխորհրդային կառույցներից մեկին: Այդ երկու տերություններն արդեն 6 դար է բաշխում են ուժերի դասավարությունը եվրասիական տարածքում: Դա նշանակում է, որ Մոսկվայի ու Անկարայի համագործակցությունը հզոր քաղաքակրթական հիմքեր ունի»,-գտնում է փորձագետը, գրում է «Նովոստի-Ազեբայջանը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |