ԱՄՆ-ում ձերբակալել են Ռոման Աբրամովիչին, հնարավոր է` Բերեզովսկու մահվան առնչությամբ![]() 25 մարտի 2013 - 17:59 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում ձերբակալել են Ռոման Աբրամովիչին, հայտնում է ՌԲԿ-ն՝ իր աղբյուրների վրա հղումով: Մանրամասները դեռ հայտնի չեն, սակայն, ենթադրվում է, որ ձերբակալությունը կարող է կապ ունենալ Բերեզովսկու մահվան հետ: Աբրամովիչի ներկայացուցիչ Ջոն Մանը հերքել է ձերբակալության փաստը: Վերջին երկու օրում Աբրամովիչին հիշում են Բերեզովսկու մահվան առնչությամբ՝ 2012թ. «Չելսիի» սեփականատերը շահեց «դարի դատը» Լոնդոնում: Վեճի առարկան խոշորագույն ռուսական ակտիվներն էին, այդ թվում «Սիբնավթի» ու «Ռուսալի» բաժնետոմսերը, որոնք 2001-2004թթ. Բերեզովսկին ստիպված եղավ վաճառել իր գործընկեր Բադրի Պատարկացիշվիլիի հետ: Ինչպես պնդում էր Բերեզովսկին, բաժնետոմսերը վաճառվել են իրական գնից մի քանի անգամ ավելի էժան Աբրամովիչի ճնշման ու սպառնալիքների պատճառով: Վնասի հատուցումը հայցվորը գնահատում էր 5,5 մլրդ դոլար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |