Ուրիշի անձնագրով քվեարկելու փորձ կատարած քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել![]() 25 մարտի 2013 - 19:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում ուրիշի անձնագրով քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Դ.Մելիք-Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել: ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ Դ.Մելիք-Ստեփանյանը 2013թ. փետրվարի 18-ին` ՀՀ նախագահի ընտրության օրը` ժամը 17:15-ին, Երևան քաղաքի Ամիրյան փողոցում գտնվող «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ»-ի վարչական շենքում տեղակայված թիվ 09/18 ընտրատեղամասում Գուրգեն Ղազախեցյանի անձնագիրն օգտագործելու միջոցով փորձել է քվեարկել վերջինիս փոխարեն, սակայն չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ միջամտել է նույն ընտրատեղամասի` Ր.Հովհաննիսյանի վստահված անձ Ա.Սարգսյանը: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ, 202-րդ և 203-րդ հոդվածներով` 25.03.2013թ. որոշում է կայացվել Դ.Մելիք-Ստեփանյանին ներգրավել է որպես մեղադրյալ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |