«Վերածնունդ» միջազգային 5-րդ մրցույթ-փառատոնը կանցկացվի ապրիլի 10-19-ը25 մարտի 2013 - 20:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը ապրիլի 10-19-ը կազմակերպում են երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային 5-րդ մրցույթ-փառատոնը: Մրցույթ-փառատոնի նպատակը դասական արվեստի տարածումն է, տարբեր ազգերի երաժիշտ-կատարողների համար շփման հարթակի ձևավորումը և փորձի փոխանակման հնարավորությունը: «Վերածնունդ» միջազգային 5-րդ մրցույթ-փառատոնի շրջանակում ապրիլի 11-14-ը կանցկացվի երաժիշտ-կատարողների միջազգային 5-րդ մրցույթը, ապրիլի 15-17-ը՝ երիտասարդ կոմպոզիտորների միջազգային 2-րդ մրցույթը, երգչախմբերի միջազգային 1-ին մրցույթը և «Մշակույթների երկխոսություն» թեմայով միջազգային 7-րդ գիտաժողովը: Մրցույթ-փառատոնի օրերին կկազմակերպվեն համերգներ և վարպետության դասեր՝ հայ և օտարազգի անվանի երաժիշտների մասնակցությամբ: Երաժիշտ-կատարողների միջազգային 5-րդ մրցույթը կանցկացվի Գյումրու ուսումնական և մշակութային հաստատությունների դահլիճներում, մեկ փուլով, տարիքային տարբեր խմբերում և տըարբեր անվանակարգերում` Հաղթողները կարժանանան մրցանակների: Մասնագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկված են հայ և օտարերկրյա առաջատար մասնագետներ: Մասնագիտական հանձնաժողովը կազմկոմիտեի համաձայնությամբ կարող է սահմանել հատուկ մրցանակներ առանձին մասնակիցներին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սահմանվել է անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը Դա թույլ կտա հետագայում գնահատել և կառավարել վարակիչ հիվանդությունների ներթափանցման և տարածման ռիսկերը Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը Cerebrum Intellectus-ի առաջիկա դասընթացներին մասնակցելու համար գրանցման մեկնարկը նույնպես տրվել է Սանոսյան․ Մ6 ճանապարհը բաց է, բայց պետք է զգույշ երթևեկել՝ վնասված հատվածներ դեռ կան Նա նշել է, որ մաքրման հիմնական աշխատանքներն արվել են Ավանեսյան․ Վիճակն աղետի գոտում կառավարելի է, որևէ բռնկում կամ շեղումներ չկան Նախարարը վստահեցրել է՝ համակարգը բերված է պատշաճ մակարդակի |