Օմանը որոշեց քաղաքական ապաստան տրամադրել Մուամար Քադաֆիի ընտանիքին

Օմանը որոշեց քաղաքական ապաստան տրամադրել Մուամար Քադաֆիի ընտանիքին

PanARMENIAN.Net - Օմանը որոշել է քաղաքական ապաստան տրամադրել Լիբիայի սպանված առաջնորդ Մուամար Քադաֆիիկնոջը, երեք երեխաներին և թոռներին: Այս մասին հայտնում է Դուբայում հրատարակվոզ անգլիական «Գալֆ նյուզ» պարբերականը:

Ինտերֆաքսի փոխանցմամբ՝ այս համաձայնությունը եղել է այն բանից հետո, երբ Քադաֆիի ընտանիքի անդամները խոստացել են, որ չեն մասնակցի քաղաքական գործընթացներին, քաղաքական հայտարարություններով հանդես չեն գա և չեն շփվի ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Լիբիայի նախկին առաջնորդի ընտանիքն Օմանում ապրում է 2012-ի հոկտեմբերից, նրանց կեցության ծախսերն իր վրա է վերցրել Օմանի կառավարությունը:

Հիշեցնենք, որ նախքան Օման մեկնելը, Քադաֆիի ընտանիքն ապրում էր Ալժիրում, որտեղ ապաստան էր գտել 2011-ին, երբ Լիբիայի մայրաքաղաքն անցավ ապստամբների ձեռքը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---