Արթուր Բաղդասարյանը մեկնել է Լեհաստան![]() 26 մարտի 2013 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Լեհաստանի Հանրապետության Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեյի հրավերով ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 26-28-ը պաշտոնական այցով մեկնել է Լեհաստանի Հանրապետություն: Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ կունենա Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկիի, Լեհաստանի Սենատի նախագահ Բոգդան Բորուսևիչի, Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեյի, Հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Տոմաշ Տոմչիկևիչի, Լեհաստանի արտգործնախարարի տեղակալի, Հայաստան-Լեհաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամների` խմբի ղեկավար, ծագումով հայ Լուկաշ Աբգարովիչի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը և ընդլայնմանը, տնտեսական համագործակցության հեռանկարներին, անվտանգության ոլորտում հայ-լեհական համագործակցության ներկա վիճակին ու հետագա խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |