ՀԿԺՀ-ն մարտական պատրաստականության է բերել հրթիռային զորմասերը

ՀԿԺՀ-ն մարտական պատրաստականության է բերել հրթիռային զորմասերը

PanARMENIAN.Net - Հյուսիսային Կորեան սպառնացել է հրթիռային հարված հասցնել ԱՄՆ ռազմակայաններին Հավայներում, Գուամում ու բուն Հյուսիսային Ամերիկայում: Նման հայտարարությամբ է հանդես եկել KCNA պետական գործակալությունը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Հայտարարվել է նաև, որ մարտունակության են բերել հրթիռային զորմասերը: Փհենյանի այսօրվա հայտարարությունները կարող են պատասխան լինել Հարավային Կորեայի ու ԱՄՆ միջև հայտարարություններին: Մարտի 25-ին Սեուլում Հարավային Կորեայի ու ԱՄՆ ՊՆ ներկայացուցիչները հայտարարեցին ԱՄՆ հետ պայմանավորվածության մասին Հյուսիսային Կորեայի կողմից սադրանքի դեպքում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---