Ֆրիբուրգի միջազգային կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվել են հայկական ֆիլմեր26 մարտի 2013 - 11:35 AMT PanARMENIAN.Net - 16-23-ը տեղի ունեցած Ֆրիբուրգի 27-րդ միջազգային կինոփառատոնի (27 Festival International de Films de Fribourg) շրջանակներում կազմակերպվեց հայկական կինոնկարների ցուցադրման երեկո, որին պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցեց Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շարլ Ազնավուրը: Փառատոնի շրջանակներում մարտի 21-ին ցուցադրվեցին Ատոմ Էգոյանի «Արարատ», Սերգեյ Փարաջանովի «Սայաթ-Նովա» և Օքսանա Միրզոյանի «140 դրամ» կինոնկարները: Կինոցուցադրմանը հաջորդեց «Սփյուռք. Ատոմ Էգոյանը և Հայաստանը» խորագրով Հայաստանին նվիրված քննարկումները, որին մասնակցեցին դեսպան Շարլ Ազնավուրը, Ժնևի համալսարանի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վալենտինա Կալզոլարի Բուվյեն, կինոռեժիսոր Օքսանա Միրզոյանը, կինոպրոդյուսեր Բրադեն Քինգը և Հարվարդի համալսարանի հայագիտության պրոֆեսոր Ջեյմս Ռասսելը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Քննարկումների ընթացքում, որին ներկա էին մոտ 250 հոգի, դեսպան Ազնավուրը ներկայացրեց Հայաստանը, հայ ժողովրդին, հայկական մշակույթը, հայոց պատմությունը: Իր ելույթում ՀՀ դեսպանը կարևորեց մշակույթի և, մասնավորապես, կինոյի դերը Հայոց Ցեղասպանության ճանաչմանը նպաստելու գործում: Կինոփառատոնի ընթացքում հայկական ֆիլմերի ցուցադրությունը և դրան դեսպան Ազնավուրի մասնակցությունը լայնորեն լուսաբանվեցին շվեյցարական մամուլում և հեռուստատեսությամբ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |