Հայկական ճարտարապետությանը նվիրված ցուցահանդես է տեղի ունեցել Բելգրադում![]() 26 մարտի 2013 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Մարտի 21-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի ունեցավ հայտնի լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի լուսանկարների ցուցահանդեսի հանդիսավոր բացումը: Ցուցադրության կազմակերպիչներն են Սերբիայում ՀՀ պատվավոր հյուպատոսությունը և Սերբիայի հայկական միությունը` Աթենքում ՀՀ դեսպանության աջակցությամբ: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, Բելգրադի «Ռուսական տան» մեծ դահլիճում անցկացվող հայկական ճարտարապետությանը նվիրված ցուցահանդեսը կրում է «Հայաստան` բիբլիական երկիր Արարատի ներքո» խորագիրը: Բազմամարդ հանդիսությանը ներկա էին երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, Սերբիայի արտաքին գործերի նախարարության, մշակութային ու հասարակական կազմակերպությունների, գիտության, մշակույթի և արվեստի, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ, գործարարներ ու լրագրողներ: Ողջույնի խոսքով հանդես եկան Սերբիայի հայկական միության նախագահ Սամվել Այվազյանը և «Ռուսական տան» տնօրեն Միխայիլ Դենիսովը: ՀՀ պատվավոր հյուպատոս Պրեդրագ Տոմիչը ընթերցեց ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանի ուղերձը: Ելույթով ներկաներին դիմեց հեղինակը` Զավեն Սարգսյանը: Բանաստեղծուհի Լյուբիցա Միլետիչն ընթերցեց Հայաստանին նվիրված բանաստեղծություններ: Միջոցառումը լայն արձագանք գտավ սերբական ԶԼՄ-ներում: Կենտրոնական «ՌՏՍ», ինչպես նաև «Ստուդիո-Բ» և «Փինք» հեռուստաալիքները ցուցադրեցին տեսանյութեր բացման արարողության վերաբերյալ` Հայաստանի, հեղինակի ու լուսանկարների մասին մանրամասներով: Ցուցահանդեսին անդրադարձավ նաև Սերբիայի տպագիր մամուլը, մասնավորապես` երկրի առաջատար թերթերից «Պոլիտիկա» օրաթերթը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |