Ապրիլին մրցույթ կանցկացվի, որ անվճար տրամադրվող դեղերի բաշխման ընդհատումներ չլինեն26 մարտի 2013 - 12:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանի հետ հանդիպման ընթացքում քննարկեց առողջապահության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։ Նախարարը չափազանց բարձր գնահատեց մեծ հայրենասերի հոգատար վերաբերմունքը ինչպես հայրենիքի, այպես էլ առողջապահության ոլորտի հանդեպ և երկարամյա ներդրումը Հայաստանի բնակչությանն անվճար դեղերով և բժշկական պարագաներով ապահովելու գործում։ Դերենիկ Դումանյանն իր հյուրին ներկայացրեց նախորդ հանդիպումից հետո ոլորտում կատարված նորությունները։ Նշեց, որ արդեն կայացել է դեռևս երկրաշարժից հետո կուտակված ժամկետանց դեղերի և բուժպարագաների ոչնչացման համար մրցույթը և շատ շուտով կկատարվի դրանց վնասազերծումը։ Նախարարը նաև տեղեկացրեց, որ 2013թ. առաջին անգամ տարվա կարիքների համար մրցույթը հայտարարվել է վեց ամսվա կտրվածքով, ինչը հնարավորություն կտա ընթացքում ուսումնասիրել պահանջարկի տատանումները, ինչպես նաև հաշվի առնել հումանիտար ճանապարհով ստացվող դեղերի առկայությունը։ Եվ որպեսզի անվճար տրամադրվող դեղերի բաշխման ընդհատումներ չլինեն, մինչև ապրիլի կեսերը կկազմակերպվի երկրորդ կիսամյակի մրցույթը։ Դերենիկ Դումանյանը նաև հավելեց, որ կազմակերպված բավական մրցակցային, թափանցիկ մրցույթի արդյունքում տնտեսվել է մոտ 240 մլն դրամ։ Այդ և այլ մրցույթներից խնայված միջոցները կտրամադրվեն բնակչությանն անվճար տրամադրվող դեղերով ապահովվածությունը մեծացնելուն։ Այնուհետև Դերենիկ Դումանյանն ու Հարութ Սասունյանը քննարկեցին հետագա համատեղ աշխատանքի ուղղություններն ու մեխանիզմերը։ Միացյալ հայկական հիմնադրամի նախագահը շեշտեց, որ վերջին շրջանում նախարարության հետ համագործակցությունը դյուրացել է և դարձել առավել նպատակային, հայտնում են Ան հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |