Հայաստանի հավաքականի կազմում Գրան Պրիին կմասնակցեն 8 ձյուդոիստներ![]() 26 մարտի 2013 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Մարտի 30-31-ին Սամսունում տեղի կունենա ձյուդոյի Գրան պրին: Հայաստանի հավաքականի կազմում կընդգրկվի 8 մարզիկ: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանը ասաց, որ մինչ Գրան պրին նրանք համատեղ հավաք են անցկացրել Թեհրանում: «Մենք մարզվել ենք Իրանի ու Վրաստանի ձյուդոիստների հետ: Հիմնականում ռանդորիներ ենք անցկացրել, ես գոհ եմ մեր մարզիկների պատրաստությունից: Այժմ մեր հավաքականում երիտասարդ մարզիկներ են ընդգրկվել: Գուցե նրանք չկարողանան լավ արդյունքներ ցույց տալ, սակայն մեր գլխավոր նպատակը Օլիմպիական խաղերն են, նրանք պետք է դրանց պատրաստվեն»,-ասել է Բաբայանը: Սամսունում հանդես կգան Գրրգոր Իվանյանը, Արթուր Վարդանյանը (60 կգ), Արմեն Նազարյանը, Գոռ Հարությունյանը (66կգ), Մհեր Կարապետյանը (81կգ), Կարեն Ջանոյանը (90 կգ), Հակոբ Առաքելյանը (100 կգ): Հայկական պատվիրակությունը Սամսուն կմեկնի վաղը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |