Մի քանի նախարարութուն՝ «Ժառանգությանը՞». Գ.Սահակյանը պնդում է՝ դա թույլ չի տա, որ ընդդիմադիր դաշտը ձևավորվի![]() 26 մարտի 2013 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հետընտրական զարգացումներից մի կողմից ցավ է զգում, մյուս կողմից այդ ամենը նրան ծաղր է հիշեցնում: Նա կարծում է, որ հենց գնացին պաշտոններ տրամադրելուն, ընդդիմադիր դաշտը չի ձևավորվի, որովհետև կդառնան իշխանություն, իսկ եթե ուզում են դա, թող հայտարարեն ժողովրդին՝ ուզում ենք մարզպետ դառնալ, գյուղապետ դառնալ: «Ես առավել ևս տրամադրված եմ համագործակցություններին, որովհետև մեր իրականության մեջ թշնամիներ, հակառակորդներ չպետք է ունենանք, բոլորս պայքարում ենք հզոր Հայաստանի համար»,- այսօր լրագրողների հտ հանդիպման ժամանակ ասաց Գալուստ Սահակյանը: Մինչ Գալուստ Սահակյանը համագործակցության մասին է խոսում, մամուլում շրջանառվող տեղկությունների համաձայն, Սերժ Սարգսյանը հակված է ընդառաջել Րաֆֆի Հովհաննիսյանի որոշ պահանջներին, բայց ոչ այն «տեսքով» ու չափով, որը «Ժառանգության» առաջնորդը նշել էր իր նամակում: Ըստ «Հրապարակ» օրաթերթի՝ նա առաջարկելու է որոշ պորտֆելներ ստանձնելու դեպքում` անպայման վերջ դնել ընդդիմադիր պայքարին և այդ մասին հայտարարություն անել: Այլ կերպ ասած՝ կստացվի ուրույն կոալիցիա: Ըստ թերթի աղբյուրների, իշխանությունները պատրաստ են սպորտի և երիտասարդության նախարարությունը տալ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, սա նաև վերջինիս սրտով է՝ ասում են նրանք: «Օրակարգում է նաև սոցապ, մշակույթի նախարարությունների հանձնման խնդիրը: Ինչ վերաբերում է ուժայիններին և հարկային սեկտորին, ապա լավատեղյակները պնդում են, որ այդ պոստերում կքննարկվեն երկուստեք ընդունելի տարբերակներ և կադրեր»,- գրում է թերթը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |