Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված կլոր սեղան-քննարկում է տեղի ունեցել Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում![]() 26 մարտի 2013 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Մարտի 25-ին Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում տեղի ունեցավ «Ղարաբաղյան շարժման 25-ամյակը. պայքար անկախության և արդարության համար» խորագրով կլոր սեղան-քննարկում՝ կազմակերպված Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի և Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից։ Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, քննարկումը նախագահեց Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի մամուլի, սպորտի և մշակույթի հանձնաժողովի նախագահ, Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի փոխնախագահ Ջոն Ուիթինգդեյլը։ Արցախյան շարժման 25-ամյակի, սումգայիթյան ողբերգության, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումների հետ կապված ելույթներով հանդես եկան ՀՀ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, ԼՂՀ ԱԳ նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը, ինչպես նաև Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն ՀԿ-ի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը։ Ելույթներից հետո բանախոսները պատասխանեցին ներկաների բազմաթիվ հարցերին։ Կլոր սեղան-քննարկմանը մասնակցեցին նաև Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի նախագահ, բարոնուհի Քերոլայն Քոքսը, համայնքների և լորդերի պալատների անդամներ, Լոնդոնում հավատարմագրված դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, տարածաշրջանային խնդիրներով զբաղվող վերլուծաբաններ, պատմաբաններ և ուսանողներ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |