Կաշառք տալու և ստանալու պահին փոխգնդապետ և հրամանատարներ են ձերբակալվել

Կաշառք տալու և ստանալու պահին փոխգնդապետ և հրամանատարներ են ձերբակալվել

PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, մարտի 25-ին ժամը 17:00-ի սահմաններում կաշառք տալու և ստանալու պահին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայից ՀՀ ՊՆ ՌՈ օպերատիվ հետախուզական բաժին բերման են ենթարկվել ԶՈՒ զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, 1978 թ-ին ծնված փոխգնդապետ Ս.Մ.-ն, և տարբեր զորամասերում ծառայող, դասակի հրամանատարներ՝ ավագ լեյտենանտ Ա.Ա.-ն և կապիտան Ա.Մ.-ն :

Նյութերի նախապատրաստման ընթացքում Ս.Մ.-ն բացատրություն է տվել, որ իր ընկերոջ՝ Ա.Մ-ի միջնորդությամբ, Ա.Ա.ից վերցրել է խոշոր չափի գումար, որպեսզի վերջինս իր ծառայության վայրից չտեղափոխվի սահմանամերձ զորամաս:

Ս.Մ. խոստովանական ցուցմունք է տվել և հայտնել նաև, որ 2012 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին, տարբեր զինծառայողներից վերցրել է խոշոր չափերի գումարներ, որպեսզի միջնորդի, նրանց տարբեր պաշտոնների նշանակմանը:

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերոնշյալը հիմնավորվել է Ա.Մ-ի և Ա.Ա.-ի կողմից տրված հաղորդումներով:

Նախապատրաստված նյութերով ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 178-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Փոխգնդապետ Ս.Մ.-ն ձերբակալվել է:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---