Լիտվացի պատգամավոր. Ադրբեջանի կողմից ճնշում կա, սակայն ոչ այնքան ուժեղ, որքան թվում է![]() 26 մարտի 2013 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Լիտվա-Արցախ խորհրդարանական խումբը գործում է և մշտական կապի մեջ է Ստեփանակերտի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ին է ասել խմբի ստեղծման նախաձեռնողներից մեկը՝ Դալիա Կուոդիտեն: Ըստ նրա, մոտ ապագայում կքննարկվեն համատեղ նախագծերը: «Հավանաբար, դա տեղի կունենա մայիսի վերջում, գուցե Ստեփանակերտում, գուցե Վիլնյուսում»,-ասել է նա: Ինչ վերաբերում է սպառնալիքներին ու ադրբեջանական ճնշմանը, ապա Կուոդիտեն նշել է, որ խմբից հեռացել է միայն մեկ պատգամավոր, մենք 11 հոգի ենք, ոչ ոք այլևս մտադիր չէ հեռանալ»: Նա նաև ասել է, որ որոշումը կայացնելուց հետո որոշակի գործընթացներ սկսվեցին և ադրբեջանական դեսպանությունը շատ ակտիվ է աշխատում: «Դա հասկանալի է, դա նրանց աշխատանքն է, նրանք պետք է այդպես անեն, ճնշումն այնքան ուժեղ չէ, որքան թվում է, ոչ մի անսովոր բան ես այստեղ չեմ տեսնում»,-ասել է Սեյմի պատգամավորը՝ հավելելով, որ եթե ինչ-որ մեկը ուղում է խոսել, նույնիսկ ադրբեջանական կողմից, նա պատրաստ է լսել, սակայն ոչ սպառնալիքի ու ճնշման լեզվով, ընդունելի է միայն բանավեճը: Մարտի 15-ին Լիտվայի Սեյմի ընդլայնված նիստում պաշտոնապես հայտարարվեց ԼՂՀ հետ միջխորհրդարանական կապերի խումբ ստեղծելու մասին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |