Մենդել Կորսունսկի. Բինյամին Նեթանյահուի արարքը խայտառակություն է Իսրայելի համար![]() 26 մարտի 2013 - 17:31 AMT PanARMENIAN.Net - «Ես այս հարցում լոկ կիսում եմ շատ իսրայելցիների այն կարծիքը, որ Բինյամին Նեթանյահուի արարքը խայտառակություն է Իսրայելի համար, սակայն, այստեղ, ինչպես միշտ, քաղաքականությունն է գերիշխում: Վերջին ուրբաթ օրը, երբ ես իմացա այդ քաղաքական իրադարձության մասին, մեր վարչապետի արարքի մասին, ես զգացմունքները մի կողմ դնելով, մտածեցի հետևյալի մասին. որքան անարդար է մեր աշխարհը, եթե Թուրքիան, անկասկած, հաղթող դուրս եկավ այս բախումից: Չէ որ փաստորեն թուրքական կողմը կոտրեց Իսրայելի ղեկավարության որոշումը ներողություն չխնդրել թուրքական պետությունից այդ միջադեպի համար, քանի որ, ըստ իս, ողջ այդ բախումը Թուիրքիան միտումնավոր հրահրեց: Էլ չեմ ասում այն մասին, թե ինչպես էին այս ուրբաթ իրենց զգում իսրայելցի մարտիկները, որոնց վիրավորել էին թուրք «պացիֆիստները»: Իսկ մեր վարչապետն այսպիսով որոշեց ևս մեկ նվեր մատուցել մեր հարգարժան հյուրին՝ ԱՄՆ նախագահ Բարաք Հուսեյն Օբամային՝ մոռանալով իր իսկ պետության քաղաքացիների զգացմունքների մասին»,-հայտարարել է Իսրայելի հայերի «Արարատ» միության մամլո քարտուղար Մենդել Կորսունսկին: Ըստ նրա, պետք է մտածել գլխավորի մասին. Թուրքիան կարողացավ ներողություն կորզել Իսրայելից իր 9 սպանված քաղաքացիների համար, սակայն նույն Թուրքիան ահա արդեն 98 տարի է ոչ մի անգամ, երբեք և ոչ մեկից ներողություն չի խնդրել 1,5 մլն հայերի կյանքի համար: Նույն Թուրքիան համագործակցել է նացիստական Գերմանիայի հետ, արդյունաբերական ապրանքներ է առաքել գերմանական ռազմական մեքենային, ստիպել է խորհրդային ղեկավարությանը 40 ռազմական դիվիզիա պահել թուրք-խորհրդային սահմանին: «Օրինաչափ հարց է առաջանում՝ արդյոք ժամանակը չէ, որ Թուրքիան մտածի իր անցյալի մասին ու ներողություններ չպահանջի մյուսներից, այն դեպքում, երբ ինքը չի ապաշխարհել իր արարքների համար, ներողություն չի խնդրել այն բանի համար, որ մի ողջ ազգի պատմություն է լցրել արցունքով, արյունով ու անմեղ նահատակների ոսկրերով: Անշուշտ, ամենահեշտ ելքն է՝ ամեն ինչում մեղադրել նախնիներին ու հայտարարել, որ թուրքերի ներկայիս սերունդը միանգամայն այլ է բարոյական տեսակետից և մեր ժամանակներում թուրքական հանրությունը փորձում է նոր բարոյական կերպարով պետություն կառուցել: Սակայն, անհնար է, ուղղակի չի կարելի պատկերացնել առողջ հանրություն մի երկրում, որն ամեն ինչ անում է մի նպատակով՝ թաքցնել սեփական խայտառակությունն ու մարդկության դեմ իր հանցանքը»,-գրել է Կորսունսկին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |