Եգիպտոսում սկսվել են ընդդիմադիրների ձերբակալությունները

Եգիպտոսում սկսվել են ընդդիմադիրների ձերբակալությունները

PanARMENIAN.Net - Եգիպտոսի գլխավոր դատախազը մարտի 25-ին ձերբակալության թույլտվություն է տվել հինգ ընդդիմադիրների համար, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Նրանց մեղադրում են սոցիալական ցանցերի միջոցով բռնություն հրահրելու մեջ ընդդեմ «Մահմեդական եղբայրների», որոնք իշխանության են բերել այժմյան նախագահ Մոհամմեդ Մուրսիին:

Ըստ մեղադրական կողմի, ընդդիմադիրները ագրեսիա էին հրահրում մարդկանց հանդեպ և խախտում իրավակարգը: Մեղադրյալների թվում է նաև հայտնի բոլգեր Ալաա Աբդ էլ Ֆաթթահը, որը դարձել էր նախկին նախագահ Մուբարաքի դեմ ընդվզման խորհրդանիշը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---