Ա. Հովհաննիսյան. Հայկական կողմը ոչ մի զոհ չունի և շարունակում է պահպանել հրադադարի ռեժիմը

Ա. Հովհաննիսյան. Հայկական կողմը ոչ մի զոհ չունի և շարունակում է պահպանել հրադադարի ռեժիմը

PanARMENIAN.Net - Հայկական կողմը ոչ մի զոհ չունի և շարունակում է պահպանել հրադադարի ռեժիմը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` հերքելով Ադրբեջանի ՊՆ տարածած տեղեկությունը, թե հայ-ադրբեջանական սահմանին, հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով հայկական կողմը 2 զինծառայողի կորուստ ունի:

Տեղեկությունն ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են` նշելով, որ սկսված փոխհրաձգության հետևանքով ադրբեջանական ԶՈՒ-ն ևս մեկ զոհ ունի` վերջին երկու օրվա ընթացքում արդեն 3-րդը: Մահացածը Մեհման Սադիխովն է:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---