Րաֆֆի Հովհաննիսյան. Հաղթանակի բարդ լուծումը տանելու ենք կոմբինացիայով![]() 26 մարտի 2013 - 20:54 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը խորհուրդ է տալիս չկասկածել ժողովրդի միասնականության հարցում: «Եթե սա շախմատի խաղ է, ապա կյանքի, իրավունքի, հայրենիքի համար է: Մենք միասին՝ ես և իմ ընկերները, մենք տանելու ենք բոլոր ճակատների վրա: Բարդ հաղթանակի բարդ լուծումը տանելու ենք կոմբինացիայով, որը բերելու է հաղթանակի»,- Ազատության հրապարակում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը և նկատեց,- «զուգահեռ ուղիները, որ գալիս են խաչմերուկ, բոլորը մեզ պետք են»: Նա կարծում է, որ բոլոր ուղիներին պետք է սնունդ և ուժ տրվի, քանի որ դա բերելու է հաղթանակի և դա պետք է արվի Հայաստան-Սփյուռք-Արցախ միասնությամբ, ինչպես նաև Երևանի քաղաքապետի և ավագանու ընտրության պայքարում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |