Չեխիան Երևանում 3 անպատասխան գնդակ ուղարկեց Հայաստանի դարպասը![]() ![]() PanARMENIAN.Net - Վարդան Մինասյանի ու Միխալ Բիլեկի թիմերը 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղի երկրորդ խաղակեսը սկսեցին 0:0 հաշվով: Եվ Հայաստանի, և Չեխիայի ընտրանիների համար այդ խաղը չափազանց կարևոր էր, քանի որ նրանք տեղ էին զբաղեցնում B խմբի վերջնամասում: Եվ ԱԱ ուղեգրի համար պայքարելու շանսերը չկորցնելու համար միայն մեկ ելք կար՝ հաղթել: Ընդմիջումից հետո կազմակերպած առաջին իսկ գրոհն արդյունավետ էր չեխերի կատարմամբ, դաշտի կենտրոնում հայերը սխալվեցին, ու Ռոման Բերեզովսկու դարպասը 47-րդ րոպեին գրավեց Մատեյ Վիդրան: Մի քանի րոպե անց Վիդրան կրկին հարձակման կրակագծում էր, սակայն նրա ոտքերի տակից Բերեզովսկին վերջին պահին կարողացավ գնդակը դուրս բերել: Փոխարինման դուրս եկած Արաս Օզբիլիսն ու Արթուր Սարկիսովն էլ չկարողացան փրկել Հայաստանի ընտրանուն: Հայերի գրոհները չէին հասնում իրենց նպատակին, փոխարենն ավելի էին ակտիվանում չեխերը: Հայ պաշտպանները շատ անփույթ էին գործում, և հերթական կոպիտ սխալից հետո թույլ տվեցին, որ Վիդրան դուբլ ձևակերպի: Ավելացրած ժամանակում 3-րդ գոլը խփեց Դանիել Կոլառը: Չեխիայի ընտրանին Պետեր Չեխի հոբելյանական ՝ 100-րդ, խաղում առավելության հասավ 0:3 հաշվով: Իսկ Հայաստանի ընտրանին այս ընտրական մրցաշարում կրեց իր 3-րդ պարտությունը: Չեխիան վաստակեց 8 միավոր և բարձրացավ 3-րդ հորիզոնական, իսկ Հայաստանի ընտրանին շարունակում է 3 միավորով մնալ նախավերջին՝ 5-րդ տեղում: B խմբում այսօր կայանալու են նաև Մալթա-Իտալիա և Դանիա-Բուլղարիա հանդիպումները: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |