Միխալ Բիլեկ. Ուրախ եմ, որ երեք միավորով ենք տուն վերադառնում![]() 26 մարտի 2013 - 22:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ընտրանուն 3:0 հաշվով հաղթելուց հետո Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկն ասաց, որ խաղից առաջ ինքը գիտեր, որ Հայաստանն ուժեղ է հարձակման գծում: «Ուրախ եմ, որ այսպիսի հաշիվ գրանցվեց, և երեք միավորով ենք գնում տուն: Սա ոչ թե իմ, այլ Չեխիայի հավաքականի հաղթանակն էր: Տղաները մեծ պատասխանատվություն էին զգում»,- ասաց Բիլեկը: Նա նաև ընդգծեց, որ հայերն էլ վտանգավոր պահեր էին ստեղում, սակայն չկարողացան օգտվել դրանցից. «Ընտրական փուլը դեռ չի ավարտվել, ու առաջիկայում դեռ խաղեր կան: Այս հաղթանակից հետո էլ մեր վիճակը ընտրական փուլում շարունակում է վտանգավոր մնալ»,- նշեց մարզիչը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |