Վարդան Մինասյան. Այս ընտրական մրցաշարում մեր ցանկությունն է կատարելագործել խաղը![]() 26 մարտի 2013 - 22:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ԱԱ ընտրական մրցաշարում Չեխիայից կրած պարտությունից հետո (0:3) նշեց, որ որակով խաղը ցածր չէր, պարզապես չհաջողվեց արդյունքի հասնել: «Որ թիմը գոլ խփեր, նա էլ առավելության կհասներ, այդպես էր թելադրում խաղի որակը: Այս ընտրական մրցաշարում մեր ցանկությունն է կատարելագործել խաղը, մենք չենք ասել, որ ուղեգիր ենք ձեռք բերելու»,- ասաց մարզիչը: Ըստ նրա, չեխերի թույլ կողը աջ եզրն էր, ու իր սաները հենց այդ կողմով էին փորձում գրոհներ կազմակերպել: «Կենտրոնական պաշտպանների խաղից գոհ եմ, լինում են դեպքեր, երբ պաշտպանները սխալվում են, այդպես եղավ հենց գոլերի ժամանակ: Բայց եթե առանձին դրվագներով դիտենք խաղը, կարող եմ ասել, որ Տարոն Ոսկանյանը փայլուն խաղ ցույց տվեց»,- ավելացրեց նա: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |