Զատկի նախօրեին ձվի գինը արդեն գերազանցում է 70 դրամը 1 հատի համար![]() 27 մարտի 2013 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Ավանդական դարձած ձվի թանկացումը Զատկին ընդառաջ արդեն ոչ ոքի չի զարմացնում, չնայած նրան, որ համապատասխան պետական կառույցները հայտարարում են, որ քայլեր են ձեռնարկվում, թույլ չտալու համար գների անհիմն թանկացում: Այնուամենայնիվ, մանրածախ առևտրի կետերում խոշոր ձվի 1 հատի գինը արդեն 70-76 դրամ է, այն դեպքում, երբ դեռ մեկ ամիս առաջ դրանք կարելի էր ձեռք բերել 60 դրամով: Ձվի հանրապետական միջին գինը 2013թ. փետրվարին 2012թ. փետրվարի համեմատ աճել է 4.4%-ով, իսկ 2013թ. հունվարի համեմատ`2.3%-ով: Ձկնամթերքի ապրանքախմբում 2013թ. փետրվարին 2012թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 0.1%, իսկ 2013թ. հունվարի համեմատ`0.9% գնաճ: Ինչպես նշում է Ազգային վիճակագրական ծառայությունը, գնաճը ձկնամթերքի շուկայում հիմնականում պայմանավորված է այնպիսի ձկնատեսակների գնաճով, ինչպիսիք են չուքան («ստերլետ») և «իշխանը», որոնց գներն աճել են համապատասխանաբար 1 և 1,4 տոկոսով: Երևանի մանրածախ առևտրի կետերում չուքայի («ստերլետ») 1կգ կարելի է ձեռք բերել 3400 դրամով, իսկ «իշխանը» 1800 դրամով: Գնաճ կարող է արձանագրվել նաև ամսվա վերջում, երբ կաճի պահանջարկը կապված Զատկի տոնի հետ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |