«Դինո Գոլդ մայնինգ քամփնի»-ն ընդդեմ բնապահպան Եղիա Ներսիսյանի.Դատական առաջին նսիտը՝ այս ուրբաթ

«Դինո Գոլդ մայնինգ քամփնի»-ն ընդդեմ բնապահպան Եղիա Ներսիսյանի.Դատական առաջին նսիտը՝ այս ուրբաթ

PanARMENIAN.Net - Մարտի 29-ին` ժամը 12:00-ին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում տեղի կունենա «Դինո Գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ն ընդդեմ բնապահպան Եղիա Ներսիսյանի գործով առաջին դատական նիստը: «Դինո Գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ն (հանքարդյունաբերող ընկերություն) բնապահպան-ակտիվիստ Եղիա Ներսեսյանի նկատմամբ դատական գործ է հարուցել` վերջինիս մեղադրելով ընկերությանը զրպարտելու մեջ:

«Դինո Գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ն պահանջում է հերքել պատիվն ու բարի համբավն արատավորող տեղեկությունները: Հիշեցնենք, որ Եղիա Ներսեսյանը, ԱՄՆ-ի հայ համայնքին ներկայացնելով հանքարդյունաբերող ընկերությունների աշխատանքը, ասել էր, թե Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ն հանքագործների նկատմամբ էլեկտրաշոկ է կիրառել:

Նշենք, որ նախագահող դատավորը Արմեն Դանիելյանն է:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---