Ռ.Քոչարյան. Չարժե Ադրբեջանում կայանալիք ընտրությունները կապել Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ

PanARMENIAN.Net - Սահմանադրական բարեփոխումների քարոզարշավը բավական ակտիվ է սկսվել: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, ակտիվությունը ողջունելի է, սակայն ազգաբնակչության իրազեկման խնդիր կա: Այդ առումով սահմանադրական բարեփոխումների նախագծի բավական մեծ քանակությամբ օրինակներ են տպագրվում: «Փորձելու ենք ամեն ընտանիք հասցնել նախագծի օրինակը, որպեսզի կարողանան եզրակացություններ անել ոչ միայն մեկնաբանություններից, այլեւ անձամբ ծանոթանալուց հետո»,- ասաց նախագահը: Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները, ըստ Հայաստանի նախագահի, պետք չէ կապել Լեռնային Ղարաբաղի հետ: Նրա կարծիքով Ադրբեջանում կայանալիք ընտրությունները լուրջ ազդեցություն չեն ունենա խնդրի լուծման վրա:
 Ուշագրավ
---