ՄԻՊ ուղղված բողոքի առնչությամբ բնապահպանության նախարարությունը իրականացրել է ներքին ծառայողական քննություն

ՄԻՊ ուղղված բողոքի առնչությամբ բնապահպանության նախարարությունը իրականացրել է ներքին ծառայողական քննություն

PanARMENIAN.Net - Բնապահպանության նախարարությունը, Մարդու իրավունքների պաշտպանի գրությանն ի պատասխան, հայտնել է, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի աշխատակիցների աշխատանքային իրավունքների խախտումների վերաբերյալ Պաշտպանին ուղղված բողոքի առնչությամբ իրականացվել է ներքին ծառայողական քննություն: Արդյունքում արձանագրվել է, որ աշխատանքային կարգապահության խախտումները թույլ են տրվել աշխատողների կողմից, միաժամանակ, վերջիններիս կողմից ներկայացվել է զղջման գրություն` ուղղված ՊՈԱԿ-ի տնօրինությանը:

Իսկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարարությունից հայտնել են, որ Պաշտպանի գրության հիման վրա «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ում Աշխատանքի պետական տեսչության կողմից իրականացվել է, ըստ անհրաժեշտության, ստուգում: Ստուգման արդյունքում արձանագրվել է, որ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրերը լուծվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի մի շարք խախտումներով` թվով 18 աշխատողների հետ չի կատարվել վերջնահաշվարկ մոտ 2 մլն դրամի չափով, չեն լրացվել և աշխատողներին չեն հանձնվել աշխատանքային գրքույկները:

Նշվել է նաև, որ Աշխատանքի պետական տեսչության կողմից գործատուին կտրվի արձանագրված խախտումները վերացնելու և դրանք կանխարգելելու նպատակով պարտադիր կատարման հանձնարարական, և կկիրառվեն վարչական տույժեր:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---