Քաղաքագետ. Եվրասիական միության ծրագիրը սլավոնա-թյուրքական կոնֆեդերացիա է ենթադրում27 մարտի 2013 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Մոսկվան շարունակելու է առաջ մղել Եվրասիական միության ծրագիրը, որը սլավոնա-թյուրքական կոնֆեդերացիա է ենթադրում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Լևոն Շիրինյանն իր այս տեսակետը հիմնավորեց նրանով, որ Ռուսաստանը ցանկանում է դառնալ աշխարհի ուժային կենտրոններից մեկը: Ըստ քաղաքագետի` Հայաստանը քաղաքակրթորեն մոտ է Եվրոպային, և պաշտոնական Երևանը պետք է պահպանի կոմպլեմենտար արտաքին քաղաքականության ուղենիշը և չվտանգի հարաբերությունները ԵՄ-ի հետ: «Իշխանությունները պետք է ստեղծեն հատուկ հանձնաժողով, որտեղ կընդգրկվեն հայաստանակենտրոն մտածողության փորձագետներ, որոնք պետք է լրջորեն վերլուծեն Եվրասիական միությանը անդամակցելու հարցը, ինչպես նաև` պարտավորություններ ներկայացնեն, որ պետք է ստանձնի Մոսկվան Հայաստանի առջև»,- ասաց Լևոն Շիրինյանը: Քաղաքագետը նկատեց, որ Ռուսաստանը Հայաստանի առաջնային գործընկներից է, սակայն Մոսկվան չպետք է լինի միակը: Լևոն Շիրինյանը նշեց, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ռազմավարական ամենակարևոր գործընկերը և հայ-ռուս հարաբերությունները պետք է բարձրացնել Հայաստան-Ռուսաստան պետականությունների մակարդակի հարաբերությունների, թեև «ռուսները սովոր են հայկական կողմի հետ շփվել հայրենակցական միությունների, առանձին անձերի միջոցով»: «Մենք պետք է լինենք հայաստանակենտրոն, հայակենտրոն, և ռազմավարական հարաբերություններ կառուցենք ելնելով հայկական ազգային-պետական շահերից»,- հասաց նա: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |