Քննարկվել են Երևանի ջրամատակարարման հետ կապված հարցեր![]() 27 մարտի 2013 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիական քաղաքների և կազմակերպությունների հետ համագործակցության զարգացման հնարավորությունների, ինչպես նաև Երևանի ջրամատակարարման հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետի տեղակալներ Կամո Արեյանի և Վահե Նիկոյանի Հարավային Կովկասի երկրների հարցերով Ֆրանսիայի տնտեսական ծառայության պետ Դանիել Պատայի հետ հանդիպման ժամանակ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով հյուրին` Կամո Արեյանը, կարևորել է ֆրանսիական կազմակերպությունների հետ համագործակցությունն ու դրա ընլայնման հեռանկարները, ինչպես նաև համատեղ իրականացվող ծրագրերի շարունակականությունը: Անդրադառնալով մայրաքաղաքի ջրամատակարարման ոլորտում կատարվող աշխատանքներին՝ քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ վերջին շրջանում դրական փոփոխություններ են արձանագրվել: Միևնույն ժամանակ քաղաքապետի տեղակալն առանձնացրել է այն ուղղությունները, որտեղ անելիքներ կան, և այդ համատեքստում կարևորել ներդրումների ներգրավման անհրաժեշտությունը: «Քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների շրջանակում կայուն, անխափան ջրամատակարարումը, ջրահեռացումն ու սպասարկման որակի բարելավման ապահովումը, ելնելով բնակչության շահերից, մեզ համար գերակա խնդիրներ են և գտնվում են քաղաքապետի ամենօրյա ուշադրության կենտրոնում»,- նշել է Կամո Արեյանը՝ հավելելով, որ քաղաքապետարանը մշտապես պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցելու ծրագրերի արդյունավետ իրականացմանը: Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար` Հարավային Կովկասի երկրների հարցերով Ֆրանսիայի տնտեսական ծառայության պետ Դանիել Պատան նշել է, որ իրենք ևս չափազանց կարևորում են բնակչության հարմարավետության ապահովմանն ուղղված աշխատանքները: «Ջրամատակարարման, ինչպես նաև քաղաքային տնտեսության այլ ոլորտներում պատրաստ ենք աջակցել և քաղաքապետարանի հետ համատեղ ակտիվ փոխգործակցություն ծավալել: Պարբերաբար այցելելով Երևան՝ ուզում եմ իմ հիացմունքն արտահայտել վերջին շրջանում քաղաքի նկատելի զարգացման վերաբերյալ: Զգալի աշխատանքն է տարվել, ինչը միանշանակ գովելի է»,- նշել է Դանիել Պատան: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում քննարկել Երևանի զարգացմանն ուղղված ծրագրային նաև այլ առաջարկներ, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |