Ղարաբաղյան հարցը խանգարում է Ադրբեջանի եվրաինտեգրմանը, պնդում է Է.Մամեդյարովը27 հոկտեմբերի 2005 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորված լինելը հիմնական խոչընդոտն է Ադրբեջանում ժողովրդավարության եւ քաղաքական կայունության ձեւավորման ճանապարհին: «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների 20 տոկոսի օկուպացիան եւ շուրջ մեկ միլիոն փախստականների եւ տեղահանվածների առկայությունը հիմնական խոչընդոտն է ժողովրդավարության եւ քաղաքական կայունության ձեւավորման ճանապարհին ոչ միայն Ադրբեջանում, այլ եւ ողջ տարածաշրջանում եւ այդպիսով խոչընդոտում է երկրի ինտեգրումը եվրոպական ընտանիքին»,-հայտարարել է Է.Մամեդյարովը Արեւմտաեվրոպական միության վեհաժողովի` Եվրոպայում անվտանգության եւ պաշտպանության միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Ստեֆ Գորիսի հետ հանդիպման ժամանակ: Ինչպես ասվում է հանրապետության ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրության մեջ, հանդիպման ժամանակ Է.Մամեդյարովը նշել է, որ հակամարտությունը պետք է լուծվի «Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա` ինքնավարության ամենաբարձր կարգավիճակ տալով Լեռնային Ղարաբաղի հայկական եւ ադրբեջանական բնակչությանը»:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |