Սոցիոլոգիական մտորումներ քաղաքականության շուրջ. Ավագանու ընտրությունը և մասնակիցների շանսերը27 մարտի 2013 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու ընտրություններից կախված կլինեն հետագա քաղաքական զարգացումները, կարծում է «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նա ասաց, որ եթե ՀՀԿ-ն պարտվի այս ընտրություններում, ապա լուրջ կասկածներ կլինեն նախագահական ընտրությունների արդյունքների նկատմամբ, սակայն եթե բալանսը պահպանվի, ապա ընդդիմության հավակնություններն անհիմն են: Ըստ նրա` հայերի զգալի մասն ընտրում է ոչ թե կուսակցությանը, այլ անհատին և ՀՀԿ-ի թեկնածուն բավականին հեշտ հաղթանակ կունենա ավագանու ընտրություններին, իսկ նրա մրցակիցը կլինի ԲՀԿ-ն: Ընդդիմությունից ամենալուրջ խաղացողը, ըստ Ահարոն Ադիբեկյանի, Վարդան Օսկանյանն է, ով որպես քաղաքապետ չի ընկալվում: Այլ բան է, եթե ԲՀԿ ցուցակը գլխավորեր Գուրգեն Արսենյանը, քանի որ նա բիզնեսի ներկայացուցիչ է և ԱԺ-ում սոցիալական խնդիրներով է զբաղվում: «Ժառանգության» ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը, ըստ սոցիոլոգի, քիչ շանսեր ունի, քանի որ չկա մի ոլորտ, որտեղ Մարտիրոսյանն իրեն լիարժեք դրսևորած լինի: ՀԱԿ-ից նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանին, «Սոցիոմետրի» դեկտեմբերի հարցման համաձայն, քչերն են հիշում, իսկ ՕԵԿ ցուցակը գլավորող Արմեն Երիցյանի նկատմամբ հանրությունը դրական է տրամադրված: «Առաջիկա ընտրություններում կարող է ընկնել ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» վարկանիշը, քանի որ նրանց ցուցակները չեն գլխավորում կուսակցության առաջնորդները՝ Գագիկ Ծառուկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը»,- ասաց սոցիոլոգը: Ահարոն Ադիբեկյանը հավելեց, որ խնդիր կա, թե ինչպես կվերաբաշխվեն ընդդիմադիր կուսակցությունների ձայները, որոնց նախագահական ընտրություններին համախմբեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ Ահարոն Ադիբեկյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանն այս ընտրություններում առավելագույնը կարող է ստանալ ձայների 10 տոկոսը: 6 տոկոսի շեմը անցնելու խնդիր կունենան ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը, քանի որ նրանց ձայների մեծ մասը գալիս են մարզերից: Դեկտեմբերին անցկացրած հարցման համաձայն՝ ավագանու ընտրություններին պատրաստ է մասնակցել հարցվածների 47 տոկոսը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |