Արցախի ԱԺ-ում Լիտվայի հետ բարեկամության խումբ ստեղծելու հռչակագիրն է հրապարակվել27 մարտի 2013 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Այսօր ԼՂՀ Ազգային ժողովի լիագումար նիստի ժամանակ պատգամավոր Վահրամ Աթանեսյանը հրապարակել է մի խումբ պատգամավորների Հռչակագիրը` ԼՂՀ Ազգային ժողովում Լիտվայի Հանրապետության Սեյմասի հետ Բարեկամության խումբ ստեղծելու որոշման մասին։ Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Ստորև ներկայացնում ենք Հռչակագրի տեքստը։ «Երախտագիտությամբ ընդունելով Լիտվայի Հանրապետության խորհրդարանի` Սեյմասի պատգամավորների Հռչակագիրը Լիտվայի Սեյմասում Արցախի Հանրապետության հետ Բարեկամության խումբ ստեղծելու մասին, Նպատակ ունենալով արդյունավետորեն խորացնել Լիտվայի Հանրապետության Սեյմասի հետ միջխորհրդարանական կապերը հանուն մեր ժողովուրդների և եվրոպական ընկերակցության, Վերահաստատելով, որ Լիտվայի ու Արցախի ժողովուրդները անկախության համար իրենց պայքարում առաջնորդվել են միջազգային իրավունքի ընդունված նորմերով, ժողովրդավարական արժեքներով և ընդհանուր գաղափարներով, Հաշվի առնելով, որ ինքնորոշման իրավունքի սկզբունքը ժողովուրդների անվտանգության և ժողովրդավարական զարգացման ապահովման միակ հնարավոր երաշխիքն է, Հավաստելով Արցախի Հանրապետության վճռականությունը պաշտպանելու իր ինքնիշխանությունը և առկա խնդիրների խաղաղ-բանակցային ճանապարհով լուծման նրա պատրաստակամությունը, Կարևորելով Լիտվայի Հանրապետության Սեյմասի պատգամավորների կողմից միջազգային հանրությանը Արցախի Հանրապետության ներգրավելու շնորհակալ ձգտումը, Մենք` Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներս, ներկայացնելով խորհրդարանի բոլոր խմբակցությունները, հայտարարում ենք Արցախի Հանրապետության Ազգային ժողովում Լիտվայի Հանրապետության Սեյմասի հետ Բարեկամության խումբ ստեղծելու որոշման մասին»: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՆԳՆ խոսնակը՝ Բագրատ սրբազանին․ Նախարարը հանդիպումների է, չի կարող հանդիպել ցուցարարներին «Արարողակարգային միջոցառում է եղել, հրավիրվածների ցանկում չի եղել Վեհափառի անունը»,–ասել է խոսնակը Բուհերում կամավորների են հավաքագրում` մասնակցելու Լոռիում և Տավուշում վնասների հետևանքների վերացմանը Կամավորների աշխատանքները համակարգվում է մարզպետարաններում ձևավորված շտաբերի կողմից Քաղաքացիները Բագրատ սրբազանի առաջնորդությամբ երթով գնում են ՆԳՆ՝ բացատրություններ ստանալու «Սարդարապատի խուլիգանությամբ ցույց տվեցին, թե ինչպիսի իրականության մեջ ենք ապրում»,–ասել է նա Բագրատ սրբազանը` Փաշինյանի մասին․ Խելոք գնալու է, այլևս իր հետ հանդիպում չեմ պահանջում «Հիմա չի զիջում, բայց զիջելու հարց չկա, հեռանալու հարց կա»,–ասել է նա |