Առաջիկայում մայրաքաղաքում սպասվելիք մշակութային իրադարձությունների ցանկը27 մարտի 2013 - 20:31 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 1-ին Աջափնյակ, Ավան, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն վարչական շրջաններում նախատեսվում է անցկացնել բացօթյա միջոցառումներ` աճպարարների, ձեռնածուների և կրկեսային 20 այլ արտիստների մասնակցությամբ: Այդ նույն օրվանից երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային երկհարկանի ավտոբուսներով կկարողանան շրջել մայրաքաղաքի փողոցներով և ծանոթանալ պատմամշակութային հուշարձաններին` նյութերի նոր լեզուներով մատուցմամբ: Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, ապրիլի 7-ին, մայրաքաղաքի տարբեր հատվածներում կանցկացվեն տարատեսակ միջոցառումներ: Այդ օրը, որպես յուրօրինակ նվեր, կվերագործարկվեն երևանյան շատրվանները: Մշակութային մի շարք միջոցառումներ կանցկացվեն ապրիլի 20-ին, երբ կամփոփվի Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ անցկացված միջոցառումների տարին: Ապրիլի 29-ին` պարի միջազգային օրը, կլինեն համաքաղաքային միջոցառումներ պարարվեստի գործիչների մասնակցությամբ: Կանցկացվի դիսկոտեկ, ուր ոչ միայն պրոֆեսիոնալները մասնակցություն կունենան, այլ նաև երիտասարդ և սկսնակ պարողները: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ապրիլի 30-ին Երևանում մեծ շուքով կնշվի ջազի միջազգային օրը: Մայիսի 1-ին իր դռները կբացի Կենդանաբանական այգին: Այս և մայրաքաղաքի այլ զբոսայգիներում այդ օրը առաջին անգամ տեղի կունենա փողային նվագախմբերի համաքաղաքային փառատոն: Որպես 2012 թվականի ամռանը Երևանում անցկացված սանկտպետերբուրգյան օրերի փոխադարձ այց, հուլիսի 3-7-ը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում անցկացվելու է «Երևան քաղաքի մշակութային օրերը Սանկտ Պետերբուրգում» ծրագիրը: Քաղաքապետարանի աջակցությամբ երևանցիները հնարավորություն կունենան մայրաքաղաքում հյուրընկալելու երաժշտարվեստի հայտնի դեմքերի` բազմաթիվ, այդ թվում՝ «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոների շրջանակում:Մայրաքաղաքում առաջիկայում անցկացվելիք հիմնական միջոցառումների մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |