Ադրբեջանական բանակում ինչ-որ բան է կատարվում, որը կոծկելու համար իշխանությունները մեղադրում են հայկական կողմին![]() ![]() PanARMENIAN.Net - Ադրբեջանական բանակի մայորը գլխի շրջանում հրազենային վերք է ստացել: Նրա վիճակը նորմալ է գնահատվում: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները` տարածելով Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը: Հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտման «մեղադրանքով» սա միայն այսօր արդեն 2-րդ վիրավորն է: Վերջին 3 օրում նաև 3 զոհի մասին է տեղեկություն տարածվել ու 2 հայ զինծառայողի: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքել է տեղեկությունն ու նշել, որ հայկական կողմը ոչ մի զոհ չունի և շարունակում է պահպանել հրադադարի ռեժիմը: Իսկ արդեն մի քանի օր շարունակվող հրապարակումները հրադադարի ռեժիմը խախտելու մասին կեղծիքի շարունակությունն են: Բացի այդ, հայկական կողմը գոնե վերջին օրերին որևէ պատճառով որևէ զինվորի մահվան մասին չի հայտարարել: Հետևություն` ադրբեջանական բանակում ինչ-որ բան է կատարվում, որը կոծկելու համար իշխանությունները, ինչպես միշտ, մեղադրում են հայկական կողմին: Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը երեկ նշել էր, որ Ադրբեջանի ԶՈՒ-ում խաղաղ պայմաններում գրանցված զոհերի մեջ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները մեծ թիվ են կազմում: «Ադրբեջանական բանակում, շատ ավելի, քան որևէ այլ պետական հաստատությունում, առկա է բնիկ ազգերի նկատմամբ կիրառվող խտրական վերաբերումքը: Այս ամենն այդ ազգերի մոտ ազգային ինքնագիտակցության ակտիվացման ամենակարևոր գործոններից մեկն է»,- ասել է փորձագետը: Մեկ այլ փորձագետ, որը նախընտրեց չներկայանալ, նշեց` չի բացառվում, որ ադրբեջանական կողմը դիվերսիոն գործողություններ էր նախապատրաստել, որը ձախողվել է ու հիմա փորձում են հին մեթոդով` «փոխհրաձգությամբ» կամ «հայկական կողմի ակտիվությամբ» հիմնավորել կորուստներն ու ձախողված գործողության հետքերը մաքրել: Նույն փորձագետը հիշեց նաև մոտ 15 օր առաջ սահմանի ակտիվությունն ու նշեց. «Հնարավոր է նաև, որ զոհերին նոր են սառնարաններից հանում»: Բայց մեղքը հայերի վրա բարդելիս ադրբեջանցիները մի տեղ էլ են սայթաքել: Հերթական զոհի մասին նյութն ադրբեջանական լրատվամիջոցներում երեկ վերնագրված էր այսպես` «Ադրբեջանական բանակի ևս մեկ զինծառայող շեհիդ դարձավ»: Շեհիդը, հակիրճ ձևակերպմամբ, հանուն հավատքի ու ազգի զոհված հերոսն է: Բայց եթե «շեհիդը» հայկական գնդակից է զոհվել, ուրեմն նրան «հարամ» է կպչել, քանի որ հայտնի է` զենքը մաքրող յուղը, թեկուզ շատ քիչ, բայց նաև խոզի յուղ է պարունակում: Այդ դեպքում, ըստ փորձագետի, նա չէր կարող շեհիդ լինել, նշանակում է` ոչ թե հայկական կողմի գնդակից, այլ ուրիշ կերպ է մահացել: Անի Ավետյան / PanARMENIAN News ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |