Սարկոզիի գործը վարող դատավորը պարկուճներով ծրար է ստացել

Սարկոզիի գործը վարող դատավորը պարկուճներով ծրար է ստացել

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի կողմից ապօրինի դրամական միջոցների ստացման վերաբերյալ դատավարությունը վարող դատավորը սպառնալիքներով նամակ է ստացել, գրում է Le Parisien-ը:

Ժան Միշել Ժանտիլի ստացած նամակը հասցեագրված էր «Ժանտիլի և մագիստրոսների» արհմիությանը, թեև Ժանտիլն ինքը այդ արհմիության անդամ չէ: Մագիստրոսներին սպանելու սպառնալիքներից բացի, ծրարում դատարկ պարկուճներ կային:

Ով կարող է լինել նամակն ուղարկողը, դեռ հայտնի չէ, ոստիկանությունը հետաքննություն է սկսել:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---