Բաշար Ասադն օգնություն է խնդրել BRICS երկրներից

Բաշար Ասադն օգնություն է խնդրել BRICS երկրներից

PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չորեքշաբթի կոչ է արել BRICS երկրներին (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավային Աֆրիկա) օգնություն ցուցաբերել իր երկիր ինտերվենցիայի միջոցով, օգնելու համար վերջ դնել երկամյա հակամարտությանը:

Ասադի խորհրդական Բուտայնա Շաաբանը փոխանցել է Ասադի խնդրանքը Հարավային Աֆրիկա իր այցելության ժամանակ: Հարավաֆրիկյան Դուրբան քաղաքում հանդիպման ժամանակ նախագահ Ջեյկոբ Զուման և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել են այն հարցը, թե կօգտագործեն նրանք իրենց ազդեցությունը համոզելու համար Ասադին ապահովել ՄԱԿ հումանիտար օգնության ազատ մուտքը երկիր բոլոր սահմաններով, գրում է MIGnews-ը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---